19 փետրվարի 2005 - 18:15 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԼԻՆԻ ԱՄՆ-ԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ԿՈՆԳՐԵՍԻ ՋԱՆՔԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թուրքիան պետք է երախտապարտ լինի ԱՄՆ-ին այն բանի համար, որ Սպիտակ տան վարչակազմը պայքարում է Կոնգրեսի ջանքերի դեմ, որը փորձում է «դատապարտել ժամանակակից Թուրքիային 1915 թվականի Հայոց ցեղասպանության համար», ասվում է Wall Street Journal-ում հրապարակված «Sick man in Europe - Again» հոդվածում: Հոդվածի հեղինակը կարծիք է հայտնում, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ 50 տարվա հարաբերությունները տուժում են Թուրքիայի կողմից ազգային խելացնորության օրինակների պատճառով, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Վաշինգտոնը ստեղծել է Թուրքիայի համար բարենպաստ մի շարք դրույթներ, որոնց թվում Ցեղասպանության չճանաչմանը զուգընթաց հիշատակվում է նա- Թուրքիայի անհամեստ լոբբինգը ԵՄ անդամակցության համար: