4 սեպտեմբերի 2012 - 18:29 AMT
2012թ ԵՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում մեկնարկել է ինքնագնահատման գործընթացը

2012 թ. մեկնարկել է ԵՊՀ ինստիտուցիոնալ (բուհական) հավատարմագրման շրջանակներում ընթացող ինքնավերլուծության (ինքնագնահատման) գործընթացը: Գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից 2011 թ. հունիսի 30-ին հաստատված ՀՀ միջին եւ բարձրագույն մաuնագիտական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուuումնական հաuտատությունների պետական հավատարմագրման կարգի համաձայն:

Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացն իրականացվում է 3 հաջորդական փուլերով`ենթակառուցվածքային կարողությունների ներքին գնահատում ուuումնական հաuտատության կողմից (ինքնավերլուծություն),ինքնավերլուծության արտաքին գնահատում փորձագիտական խմբի կողմից` uահմանված չափորոշիչներին եւ չափանիշներին համապատաuխան (փորձաքննություն),ինքնավերլուծության եւ փորձաքննության արդյունքների հիման վրա Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի կողմից դրական, պայմանական կամ բացաuական եզրակացության մաuին որոշման ընդունում:

Հավատարմագրման եւ ընդհանրապես որակի ապահովման գործընթացներին աջակցելու նպատակով Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստանի որակի ապահովման տեխնիկական աջակցության «ԱՐՔԱՏԱ» ծրագիրը (Armenia Quality Assurance Technical Assistance project, ARQATA), որն իրագործվում է ՈԱԱԿ-ի եւ NVAO (Nederlands-Vlaamse Accreditatieorganisatie) նիդեռլանդական անկախ հավատարմագրող կազմակերպության համատեղ ջանքերով: Ներկայումս ակտիվորեն ընթանում են ԵՊՀ ինքնավերլուծության աշխատանքները: Ինքնավերլուծությունն իրականացվում է համաձայն է ՀՀ կառավարության կողմից սահմանված ենթակառուցվածքային (բուհական) հավատարմագրման 10 չափանիշների: Երեք չափանիշների ուղղությամբ ինքնավերլուծության աշխատանքներն ավարտվել են դեռեւս մայիսին, իսկ համապատասխան զեկույցի նախնական տարբերակը անգլերեն եւ հայերեն լեզուներով ներկայացվել է ՈԱԱԿ-ին : Հունիս ամսից ինքնավերլուծության եւս յոթ աշխատանքային խմբեր են գործում, որոնք պատրաստելու են զեկույցներ մնացած յոթ չափանիշների ուղղությամբ: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ ավարտել ինքնավերլուծության ընդհանուր ամփոփ զեկույցը` բոլոր 10 չափանիշների ուղղությամբ:

Այս տարվա ընթացքում նիդեռլանդական NVAO կազմակերպության կողմից տրամադրվում է խորհրդատվություն եւ կազմակերպվում են վերապատրաստումներ ինքնավերլուծության գործընթացի իարկանացման եւ համապատասխան զեկույցի պատրաստման համար: Երկրորդ փուլով NVAO կազմակերպության երկու ներկայացուցիչ ներգրաված է լինեու ԵՊՀ փորձագիտական գնահատման խմբի կազմում (զեկույցի ուսումնասիրություն, փորձագիտական այց, եզրակացության պատրաստում):

Բուհերի հավատարմագրման այս գործընթացը նորություն է ՀՀ-ի համար: Ըստ էության ներկայումս Հայաստանում իրականացվում է պիլոտային հավատարմագրման գործընթաց` հաշվի առնելով միջազգային առաջատար փորձը: Այս գործընթացը իրականացվում է միջազգային համագործակցության շրջանակներում: Հաճախ այս հանգամանքը պատճառ է դառնում, որպեսզի ողջ գործընթացն ընկալվի իբրեւ միջազգային հավատարմագրում, ինչը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը : Սեպտեմբեից ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը «Երեւանի համալսարան» թերթի, ԵՊՀ կայքի եւ այլ միջոցներով պարբերաբար կլուսաբանի հավատարմագրման գործընթացի ընթացքը և արդյունքները: Համաձայն հաստատված ժամանակացույցի նախատեսվում է, որ այն կավարտվի 2013 թվականի հունիսին, հաղորդում է ԵՊՀ մամուլի ծառայությունը: