4 սեպտեմբերի 2012 - 18:27 AMT
Մալթա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի ավստրիացի Ռենե Էյսները

Սեպտեմբերի 7-ին աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի B խմբի Մալթա-Հայաստան հանդիպումը կսպասարկի ավստրիացի մրցավար Ռենե Էյսները:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին և կկայանա Մալթայի «Ta' Qali» ազգային ստադինում: Այդ օրը B խմբում կկայանան նաև Բուլղարիա-Իտալիա և Դանիա-Չեխիա հանդիպումները: