4 սեպտեմբերի 2012 - 21:21 AMT
Հայ լրագրողները ներկա են գտնվել ռուս ռադիոհաղորդավար Նիկոլայ Ալեքսանդրովի մաստեր-կլասին

Հայտնի ռուս գրաքննադատ, հեռուստա- և ռադիոհաղորդավար Նիկոլայ Ալեքսանդրովը երեքշաբթի օրը Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչությունում հայ լրագրողների առաջ հանդես է եկել «Լրագրողական էթիկա. Փոփոխություններն ու միտումները ժամանակակից ռուսերենում» թեմայով դասախոսությամբ:

Ալեքսանդրովը պատմել է իր, իր ուսանողական տարիների, աշխատանքային ուղու մասին:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, Ալեքսանդրովն անդրադարձել է տեղեկատվական գործակալությունների կողմից աշխատանքային գործընթացում տեղեկատվական նյութերի փոխառման խնրին:

Ալեքսանդրովն անդրադարձել է նաև լրագրության ապագային` նշելով թվային հեռուստատեսության առավելությունները: