Չինաստանի ԱԳ նախարարը կոչ է արել ԱՄՆ-ին որևէ մեկին չսատարել Հարավ-Կորեական կղզիների հարցում, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը երեքշաբթի օրը ժամանել է Չինաստան, որպեսզի քննարկի մի շարք հարցեր, այդ թվում` Չինաստանի և հարևանների միջև տարածքային որոշ խնդիրներ:
Մինչ այդ Քլինթոնն այցելել է Ինդոնեզիա, որտեղ կոչ է արել հարավասիական երկրներին միասնական ճակատով հանդես գալ Չինաստանի հետ հարաբերություններում: