4 սեպտեմբերի 2012 - 20:27 AMT
Ֆրանսիան Փոլ Մաքքարթնիին կհանձնի Պատվո լեգիոնի անդամի շքանշան

Ֆրանսիան «Բիթլզ» խմբի նախկին երաժիշտ Փոլ Մաքքարթնիին կհանձնի Պատվո լեգիոնի անդամի շքանշան` երաժշտության ոլորտում նվաճումների համար:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը Մաքքարթնիին կոչումը կշնորհի շաբաթ օրը Փարիզում:

Ավելի վաղ երաժշտին իր հայրենիք Մեծ Բրիտանիայում շնորհվել է ասպետի կոչում: