Իտալիան և Ֆրանսիան աշխատում են, որպեսզի հիմքեր նախապատրաստեն այն գործընթացի համար, որը կմեկնարկի Ասադի հեռանալուց հետո, երեքշաբթի օրը հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին :
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, իտալական կառավարության ղեկավարը իր լուրջ անհանգստությունն է արտահայտել երկրում տիրող ճգնաժամային իրավիճակի կապակցությամբ, որն օրեցօր հանգեցնում է զոհերի թվի ավելացմանը :
Մոնտին ընդգծել է, որ Հռոմն ու Փարիզը շարունակելու են աշխատել, որպեսզի ապահովեն Սիրիայում իշխանության քաղաքական անցումը :
Իր հերթին Օլլանդը Ասադի ռեժիմին մեղադրել է «զանգվածային սպանությունների» մեջ և ընդգծել, որ Ֆրանսիան ու Իտալիան կողմ են այլընտրանքային անցումային կառավարության ստեղծմանը :