Տեխնիկական պատճառներով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստան կժամանի մի քանի ժամ ուշացումով և նախատեսված հանդիպումները կկայանան սեպտեմբերի 6-ին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի հետ:
ՀՅԴ-ն մտադիր է բողոքի ակցիա անցկացնել ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի կապակցությամբ, պահանջելով հստակ գնահատական տալ Ադրբեջանում մարդասպան Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ: