6 սեպտեմբերի 2012 - 12:31 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Անդերս ֆոգ Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն ևս խիստ մտահոգված է Սաֆարովի արտահանձնումով

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը ԵՊՀ-ում կայացած հանդիպման ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին կապված Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ, ասաց, որ իրենք ևս խիստ մտահոգված են Սաֆարովի արտահանձնումով, և սպանությունը կատարել են ոչ թե ՆԱՏՕ-ն և Հունգարիան, այլ ադրբեջանական բանակի սպան: Նա խոստացավ նաև, որ այսօրվա բողոքի նոտան վաղն իր այցելության ժամանակ անպայման կփոխանցի ադրբեջանական իշխանություններին:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը աշխատանքային այցով գտնվում է Երևանում, և ԵՊՀ-ում հանդիպել է ուսանողա-դասախոսկան կազմի հետ, իսկ քիչ անց արդեն ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա մամուլի ասուլիս:

ՖՈՏՈՇԱՐՔ