6 սեպտեմբերի 2012 - 21:17 AMT
Թուրքիան խոշոր ռազմական օպերացիա է սկսել քուրդ-ապստամբների դեմ

Թուրքիան երկրի հարավ-արևելքում խոշոր ռազմական օպերացիա է սկսել քուրդ-ապստամբների դեմ: Մինչև երկու հազար զինվորականներ մասնակցում են Շիրնակ նահանգում անցկացվող օպերացիային: Վերջինս տեղակայված է Իրաքի և Սիրիայի հետ սահմանի մերձակայում:

Շաբաթվա սկզբին քուրդ ապստամբների հետ բախումների ընթացքում սպանվել է 10 թուրք զինծառայող:

Թուրքական բանակի և քուրդ ապստամբների միջև բախումները տարածաշրջանում ակտիվացել են նախորդ տարի, հաղորդում է BBC-ն: