
Նախագահական ընտրություններն Իրանում տեղի կունենան 2013թ. հունիսի 14-ին: Այդ մասին հայտարարել է Իրանի ՆԳՆ-ն:
Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ըստ Սահմանադրության չի կարող առաջադրվել երրորդ անգամ անընդմեջ: Նույն օրը տեղի կունենան նաև խորհրդարանի չորս թափուր տեղերի միջանկյալ ընտրություններ: Նույն օրը կանցնեն նաև տեղական մարմինների ընտրություններ, հայտնում է Iran.ru-ն:
Ըստ վերլուծաբանների, առավելագույն շանսերն ունի Թեհրանի այժմյան քաղաքապետ Մոհամմեդ Բաղեր Կալիբաֆը: Ըստ Սահմանադրության, ոչ ոք չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում առանց գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի հավանության: