
ԱՄՆ կոնգրեսական Մայք Ռոջերսը, որը ներկա էր օգոստոսին վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հանդիպմանը, պատմել է, որ Նեթանյահուն «պայթել է» Իրանի հարցում Օբամայի քաղաքականության անորոշությունից: Կոնգրեսական Մայք Ռոջերսը պատմել է այդ մասին Միչիգանի WRJ ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Իսրայելն այժմ չի հավատում, որ ԱՄՆ վարչակազմը լուրջ է ինչպես երբեք, և ինչն ավելի կարևոր է, դրան չեն հավատում իրանցիները»,-ասել է Ռոջերսը: «Այդ պատճառով Իրանի միջուկային ծրագիրը շարունակվում է»,-ասել է քաղաքական գործիչը, գրում է ZMAN.com-ը: