7 սեպտեմբերի 2012 - 21:55 AMT
Ռոբերտ Մենենդեզ. Իլհամ Ալիևը պետք է ներողություն խնդրի Գուրգեն Մարգարյանի ընտանիքից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է ներողություն խնդրի Գուրգեն Մարգարյանի ընտանիքից և Սաֆարովին վերադարձնի հունգարական բանտ, որտեղ նա պետք է գտնվի մինչև կյանքի վերջ: Այս մասին հայտարարել է Նյու Ջերսիի նահանգապետ Ռոբերտ Մենենդեզը իր պաշտոնական կայքում:

«Ես քննադատում եմ նախագահ Ալիևի որոշումը` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ, ով սարսափելի հանցագործություն է իրականացրել: Ես ցնցված եմ նրանից, որ Ադրբեջանում Սաֆարովին դիմավորել են իբրև հերոսի: Նրա կոչումը բարձրացրել են, ապահովել բնակարանով:

Սա արդարության ոտնահարում է, ինչը պարզապես անընդունելի է: Ինձ անհանգստացնում է նաև Հուգարիայի` արտանձնում իրականացնելու վերաբերյալ որոշումը: Կովկասում հարաբերությունները երբեք այսքան լարված չեն եղել: Ալիևի սարսափելի գործողությունները բարոյական վնաս են հասցնում ինչպես նրա երկրին, այնպես էլ Հայաստանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը: Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը այս հարցում չի կարող հավատարիմ մնալ իր միջազգային կամ երկկողմ պարտավորվածություններին», - ասվում է ամերիկացի սենատորի հայտարարությունում:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահնձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները: