8 սեպտեմբերի 2012 - 17:18 AMT
Կրկեսի պայթեցման աշխատանքներն ուշացել են տեխնիկական թերությունների պատճառով

Կրկեսի շենքի պայթեցման աշխատանքները ուշացել են որոշակի տեխնիկական թերությունների պատճառով, որոնք հայտնաբերվել են ԱԻՆ-ի կողմից տարածքն ուսումնասիրելիս:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ լրատվական ծառայության պատասխանատու Նիկոլայ Գրիգորյանը:

Նա նշեց, որ պայթեցման աշխատանքները կսկսվեն մոտ 17:20-ին:

Պայթեցման աշխատանքները կիրականացվեն ՀՀ ԱԻՆ սակրավորների ու պայթեցնողների մասնագիտացված խմբի կողմից։ Տեղում հերթապահություն կիրականացնեն փրկարար ծառայության ուժերը և ոստիկանության աշխատակիցներ։

Կրկեսի պայթեցման աշխատանքներն ուշացել են տեխնիկական թերությունների պատճառով