9 սեպտեմբերի 2012 - 15:58 AMT
Ախթամարի Սուրբ Խաչ տաճարում պատարագ է մատուցվել

Վանում` Ախթամար կղզու Սուրբ Խաչ տաճարում, տեղի է ունեցել ամենամյա պատարագ: Այն մատուցել է Կոստանդնուպոլսի պատրիարք Արամ Ատեշյանը:

Վանի նահանգապետը և Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը տրամադրել են 20 կատերներ, որոնցով ցանկացողները կարող էին հասնել կղզուն: Ներգրավված են եղել նաև ոստիկանության ուժերն ու շտապ օգնության բրիգադներ:

Վերականգնված տաճարում 95 տարվա ընթացքում առաջին պատարագը մատուցվել է 2010թ սեպտեմբերի 19, իսկ սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի առավոտյան եկեղեցու վրա խաչ է տեղադրվել:

Տաճարն այժմ գործում է իբրև թանգարան, ինչպես և վերականգնված մի քանի այլ քրիստոնական եկեղեցիներ: Այնտեղ պատարագ է անցկացվում տարին մեկ անգամ: