Հայաստանը չի խախտել հրադադարի ռեժիմը: Այս մասին PanARMENIAN.Net թղթակցին է հաղորդել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբաբելով Ադրբաջանի պաշտպանության հայտարարությունն այն մասին, որ նախորդ գիշեր Հայաստանը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:
Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանը հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը, սակայն վերջին մի քանի օրերին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է: Vesti.Az-ը, հղելով Ադրբեջանի մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ «հայկական ԶՈւ-ն Հայաստանի Կրասնոսելսկի շրջանից և Բերդի շրջանի բարձրություններից, իբրև թե, կրակահերթ է բացել ադրբեջանական դիքերի ուղղությամբ»: