Անվանի ռուս գրող և հեռուստահաղորդավար Էդվարդ Ռադզինսկին այսօր ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ում ներկայացրել է իր «Ապոկալիպսիս Կոբայից: Իոսիֆ Ստալին» գեղարվեստափաստագրական, պատմական վեպի երկրորդ հատորը:
«Ես գիրք եմ գրել խորտակված Ատլանտիդայի` ԽՍՀՄ անունով երկրի մասին, և իմ խնդիրն է, որպեսզի այն տեսնեն, որ ապագայում «նորմալ» մարդիկ «նորմալ» տեսողությամբ հասկանան այդ սարսափելի, մեզ համար անհասկանալի ժամանակից այն, ինչ ես եմ հասկացել»,- ասել է Ռաձինսկին: Նա բացատրել է, որ «Ստալինի մասին փաստագրական գիրք գրելը շատ դժվար է, քանի որ շատ արխիվներ ոչնչացված են, իսկ պատմական վեպը ավելի դյուրին է»: