12 սեպտեմբերի 2012 - 12:06 AMT
2012թ առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի հիփոթեքային վարկավորումն ավելացել է 11.1%-ով

2012թ առաջին կիսամյակի ընթացքում հիփոթեքային վարկավորումն ավելացել է 11.1 %-ով (կամ 13.5 մլրդ դրամով), որը 2.8 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Այս մասին ասվում է ՀՀ ԿԲ կողմից հրապարակված «2012-ի «ֆինանսական կայունության հաշվետվությունում»:

Ինչպես նշվում է փաստաթղթում, հիփոթեքային վարկավորման աճին առավելապես նպաստել է անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկավորումը, որի աճը կազմել է 10.0 մլրդ դրամ: «ՀՀ հիփոթեքային շուկայի ընդլայնման հնարավորությունների մասին են վկայում նաև հիփոթեքային վարկերի նկատմամբ առկա և պոտենցիալ պահանջարկը, ինչպես նաև բանկերի և վարկային կազմակերպությունների սպասումները»,-ասվում է ԿԲ մամուլի հաղորդագրությունում:

ՀՀ հիփոթեքային շուկայի զարգացմանը որոշակիորեն նպաստում է նաև «Ազգային հիփոթեքային ընկերության» գործունեությունը, որի նպատակն է առավել հասանելի դարձնել բնակարանային վարկերը: