Գերմանիայի խոշորագույն Deutsche Bank-ը կրճատում է գործունեությունը Եվրամիությունում և ակտիվացնում է այն Ասիայի ու Ամերիկայի երկրներում: Այդ մասին սեպտեմբերի 12-ին հայտնել է ԵՄ-ում լույս տեսնող «Ուոլ սթրիթ ջորնըլ յուրոփ» թերթը:
«Եվրոյի գոտու ճգնաժամի հետևանքով նվազել են Deutsche Bank-ի եկամուտները, ինչը ստիպում է նրան նոր շուկաներ որոնել»,-գրում է պարբերականը:
Ըստ տեղեկատվության, «Գերմանական բանկի օրինակին հետևելով մյուս առաջատար բանկերը ևս կրճատում են իրենց ներկայությունը եվրոյի գոտու խնդրահարույց երկրներում, ներառյալ Իսպանիան ու Իտալիան», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: