12 սեպտեմբերի 2012 - 12:30 AMT
Երևանի էկզոտարիումը տեղափոխվում է Երկաթուղայինների մշակույթի տուն

Երևանի էկզոտարիումը տեղափոխվում է: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Էկզոտարիում» ՍՊԸ տնօրեն Կարեն Մարտիրոսյանը, կենդանիների ցուցադրությունը Մաշտոցի 7ա հասցեում գտնվող «ՀայART» մշակութային կենտրոնից կտեղափոխվի Երկաթուղայինների մշակույթի տուն, որը գտնվում է Տիգրան Մեծի 80/1 շենքում:

Էկզոտարիումի տնօրենը նշեց, որ կենդանիները դեռևս գտնվում են «ՀայART» մշակութային կենտրոնում, և ցուցադրության տեղափոխությունն ընթացքի մեջ է:

Էկզոտարիումի ցուցադրությունը ժամանակավորապես փակ է, իսկ նոր հասցեում բացման ժամկետը պարզ կլինի սեպտեմբերի 25-ից հետո: