12 սեպտեմբերի 2012 - 13:59 AMT
ՀԱԿ-ը դժգոհ է Վերահսկիչ պալատի հաշվետվությունում «կոռուպցիա» բառի բացակայությունից

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից ԱԺ ընտրված պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը խիստ քննադատության են ենթարկել նախօրեին Իշխան Զաքարյանի ներկայացրած Վերահսկիչ պալատի 2011թ. հաշվետվությունը:

«Զեկույցում ես չլսեցի «կոռուպցիա» բառը»,-հայտարարել է Արամ Մանուկյանը՝ նշելով, որ Հայաստանը դասվում է կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրներին շարքին: Ըստ նրա, ինքը քվեարկելու է Վերահսկիչ պալատի հաշվետվության դեմ:

Իր հերթին Գագիկ Ջհանգիրյանը նշել է իրավապահ մարմինների անլուրջ վերաբերմունքը օրենքի այն խախտումների հանդեպ, որոնք գրանցված են հաշվետվության մեջ: Ըստ նրա, խորհրդարանը պետք է կամ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծի կոռուպցիայի դեպքերի հետաքննության համար, որ արձանագրված են զեկույցում, կամ հատուկ խորհրդարանական լսումներ կազմակերպի այդ հարցի շուրջ:

«Ժամանակն է վերջ դնել պետական միջոցների թալանին ու անպատժելիությանը»,-ասել է Ջհանգիրյանը՝ հիշեցնելով, որ քաղաքական մեծամասնությունը պատասխանատու է ԱԺ որոշումների համար: