12 սեպտեմբերի 2012 - 15:10 AMT
«Մետալուրգը» մտադիր է տուգանել Գևորգ Ղազարյանին տղայի պատճառով

Հայաստանի և Բուլղարիայի ազգային հավաքականների երեկվա խաղը հիշվեց ոչ միայն զագնվածային ծեծկռտուքով, այլ նաև մի տհաճ միջադեպով: 77-րդ րոպեին հայ ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հրել է գնդակ տվող տղային, որի համար ստացել է կարմիր քարտ, գրում է sport1.bg-ը:

Ղազարյանը կարող է պատիժ կրել նաև ակումբում: Դոնեցկի «Մետալուրգի» ղեկավարությունը, որը հետևել է այդ խաղին, շատ դժգոհ է եղել Գևորգի պահվածքով և խոստացել է պատժել նրան: Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է խոշոր դրամական տուգանքի մասին:

2014-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում 1:0 հաշվով հաղթանակ է տարել Բուլղարիայի հավաքականը: