12 սեպտեմբերի 2012 - 15:22 AMT
Լիբիայում ԱՄՆ հյուպատոսության գնդակոծության հետևանքով զոհվել է ԱՄՆ դեսպանը

ԱՄՆ-ն տարհանում է Բենգազիի իր դիվանագիտական ներկայացուցչությունը, այսօր հայտնել են արաբական հեռուստաալիքները:

Նման որոշում է կայացվել գիշերային զինված հարձակումից հետո, որի արդյունքում զոհվել է այդ երկրում ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը և երեք աշխատակիցներ, այդ թվում նաև ծովային հետևակի երկու անդամներ:

Ըստ հեռուստաալիքի, դիվանագետը թունավորվել է հրդեհի հետևանքով առաջացած շմոլ գազից: Հրդեհը բռնկվել է նռնականետերից գնդակծության արդյունքում: Ներկայացուցչությունն այրվել է գրեթե լիովին:

Սեպտեմբերի լույս 12-ի գիշերը սկսված գրոհին մասնակցել են նախկին ապստամբների՝ «Փետրվարի 17-ի բրիգադ» և «Շարիաթի հետևորդների բրիգադ» խմբավորումների անդամները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Քրիս Սթիվենսը դեսպան էր նշանակվել ընթացիկ տարվա մայիսի 22-ին: Մինչ այդ նա 2011թ. մարտից մինչև նոյեմբեր եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ներկայացուցիչը: