Եվրոպան մեկ քայլով մոտեցել է բանկային միության ստեղծմանը, այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն ներկայացրել է Եվրոպական կենտրոնական բանկի հսկողության պլան, որն անհրաժեշտ է հարկաբյուջետային ինտեգրացման համար:
Տնտեսագետները և քաղաքական գործիչները հույս ունեն, որ այդ գործողությունները թույլ կտան վերջակետ դնել ճգնաժամին եվրագոտում:
«Հսկողության միասնական մեխանիզմը, որը ներկայացվել է այսօր, ուժեղացված կառուցվածք կստեղծի, որի հիմքում կգտվի ԵԿԲ-ն: Այն կհսկի եվրագոտու բոլոր բանկերը»,- ասել է Բարոզուն` ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի առաջ:
ԵԿԲ-ն նույնպես կարող է հետևել բանկային իրացվելիությանը և պահանջել կապիտալի ավելացում: