2 մարտի 2005 - 20:57 AMT
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈՆ
Այսօր Հայաստան կժամանի ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: Այցի ընթացքում Վ.Ռուշայլոն կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի հետ: Նախատեսվում է, որ Վ.Ռուշայլոն կհանդիպի Մեծ հայրենական պատերազմի վետերանների հետ: Այցի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ բարեփոխություններին, ինչպես նաեւ Մեծ հայրենական պատերազմի 60-ամյակին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր: