2 մարտի 2005 - 21:52 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵԽ կրթության դիրեկտորատի ղեկավր Գաբրիել Մազայի եւ Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի Խորհրդի նախաձեռնությամբ անցկացված Հարավային Կովկասի կրթության նախարարների հանդիպման արդյունքները, հաղորդում է «Կովկասյան հանգույցը»: Գաբրիել Մազան բարձր է գնահատել այդ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը «Կովկասի պատմություն» ուսամնական ձեռնարկի նախապատրաստման վերաբերյալ: Գաբրիել Մազան նշել է կրթության ոլորտում Հարավային Կովկասի երկրների հետագա համագործակցության անհրաժեշտությունը եւ ԵԽ-ի պատրաստակամությունն է հայտնել աջակցելու նման համագործակցությանը: Իր հերթին Միսիր Մարդանովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է համագործակցության կրթության ոլորտում բոլոր երկրների հետ: Սակայն նրա խոսքերով «մինչեւ Հայաստանը չհրաժարվի իր տարածքային պահանջներից Ադրբեջանի հանդեպ եւ չազատի գրավյալ տարածքները, ոչ մի համագործակցության մասին այդ երկրի հետ խոսք լինել չի կարող»: