13 սեպտեմբերի 2012 - 16:54 AMT
Ի. Լևիտով. Ակնհայտ է, որ Հայաստանը չի մեկնի Բաքու շախմատի Օլիմպիադայի, և դա սարսափելի խնդիր է

«Ես համակրում եմ ադրբեջանցի գործընկերներին, որոնք փող են ներդնում շախմատի զարգացման, բարձրակարգ շախմատիստներ դաստիարակելու մեջ և ցանկանում են իրենց մոտ անցկացնել ամենահեղինակավոր մրցումները: Բայց ինչ անել Հայաստանի հավաքականի հետ, որը չորս վերջին օլիմպիադաներում երեք հաղթանակ է տարել: Ես շախմատի Օլիմպիադան չեմ պատկերացնում առանց Հայաստանի, դա նոնսենս է»,- ասել է ՖԻԴԵ-ի փոխնախագահ Իլյա Լևիտովը, մեկնաբանելով ՖԻԴԵ որոշումը 2016-ին շախմատի Օլիմպիադան Բաքվում անցկացնելու մասին:

Նա նշել է, որ հիմա արդեն ակնհայտ է, որ Հայաստանը չի մեկնի Բաքու, և դա իհարկե սարսափելի խնդիր է, որը պարզ չէ, թե ինչպես պետք է լուծել. «Հուսանք, որ առաջիկա 3-4 տարիների ընթացքում այս տարածաշրջանում քաղաքական իրավիճակը կփոխվի»: