13 սեպտեմբերի 2012 - 16:34 AMT
Տավուշի մարզում կանցկացվի մեքենաների վարման Jeep-Profi անվանակարգում միջազգային բաց առաջնություն

Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան անցկացնելու են արտաճանապարհային մեքենաների վարման Jeep-Profi անվանակարգում միջազգային բաց առաջնություն:

Quadra Drive անվանմամբ առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 15-16-ը Տավուշի մարզում: Երկօրյա մրցումը կմեկնարկի Դիլիջան քաղաքում, իսկ ավարտը կհայտարարվի Իջևանում: Առաջնության մասնակիցներին կբաժանվի տոպոգրաֆիկ քարտեզներ մայրուղու նկարագրությամբ և երթուղու հստակ նշված կետերով: Յուրաքանչյուր հստակ նշված կետն անցնելիս մասնակիցը կստանա որոշակի միավորների քանակ: Հաղթող կճանաչվի այն թիմը, որն ավելի կարճ ժամանակահատվածում կհավաքի առավել թվով միավորներ:

Բաց առաջնությանը կարող են մասնակցել Jeep-Profi դասին համապատասխանող բոլոր լիաքարշակ արտաճանապարհային մեքենաները: