Լիբիայի օրինապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Լիբիայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակված առաջին կասկածյալներին, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:
Ինչպես հաղորդել է ՆԳ փոխնախարար Վանիս-աշ-Շաֆերը, ՆԳՆ և արդարադատության նախարարությունը սկսել են հետաքննությունը և ապացույցների հավաքագրումը: Միևնույն ժամանակ նա հրաժարվել է տեղեկություններ տրամադրել ձերբակալվածների քանակության մասին` դա մեկնաբանելով հետաքննությանը խանգարել չցանկանալով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սեպտեմբերի 11-ին լիբիական Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են դարձել Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և ևս երեք պաշտոնյա: