13 սեպտեմբերի 2012 - 17:39 AMT
«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվեց

«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 24-ը, ժամը 15:30: դատական նիստի հետաձգման պատճառը ամբաստանյաներից Արման Խաչատրյանի փաստաբան չունենալն է: Դատարանը որոշեց նաև, որ սեպտեմբերի 24-ի դատական նիստից հետո, այս գործով նիստերը տեղի են ունենալու յուրաքանչյուր չորեքշաբթի: Նշենք, որ «Հարսնաքարի» գործով դատաքննությունը մեկնարկել է այսօր: Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել էր 6 մարդ: