13 սեպտեմբերի 2012 - 18:28 AMT
Մոտ հազար մահմեդականներ փորձել են ներխուժել Բանգլադեշում ԱՄՆ դեսպանատուն

Մոտ հազար մահմեդականներ փորձել են ներխուժել Բանգլադեշի մայրաքաղաք Դակկայում գտնվող ԱՄՆ դեսպանատուն: Սակայն տեղական ոստիկանությանը հաջողվել է կանգնեցնել ամբոխին:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ցուցարարները ԱՄՆ-ից պաշտոնական ներողություն են պահանջել Մուհամմեդ մարգարեի մասին պատմող ֆիլմի համար: Ցուցարարները հակաամերիկյան կարգախոսներ են վանկարկել, այրել ամերիկյան դրոշը:

Ցուցարարների առաջնորդը հայտարարել է, որ «կհետևեն ավելի խոշոր ցույցեր և կարող է շրջափակման ենթարկվել դեսպանատունը», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: