13 սեպտեմբերի 2012 - 18:39 AMT
Շախմատիստ Մհեր Հովհաննիսյանը 3-րդ տեղն է զբաղեցրել Բրաշաթ քաղաքում անցկացված օփենում

Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Բելգիայի Բրաշաթ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ նվաճել երրորդ մրցանակը: Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը (Չեխիա) 6,5 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը:

7,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել միջազգային վարպետ Աթիլա Գերգաչը (Հունգարիա):

Մրցաշարին մասնակցում էին 133 շախմատիստներ, հաղորդում է armchess.am-ը: