Բելգիայում երկու ատոմային էլեկտրակայանների ռեակտորների կորպուսում ճաքեր են հայտնաբերվել, հաղորդում է L'Echo պարբերականը:
Ինչպես պարբերականին հաղորդել են Միջուկային վերահսկողության դաշնային գործակալությունում, «Թինաժ» ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորի կորպուսում հայտնաբերվել են հազարավոր միկրոճաքեր, ինչի կապակցությամբ ռեակտորի աշխատանքը դադարեցվել է: Ավելի վաղ` հունիսին, նույն պատճառներով դադարեցվել էր «Դուլ» ԱԷԿ-ի երրորդ ռեակտորի աշխատանքը:
Electrabel-ի ներկայացուցիչը հաղորդել է, որ ճաքերը հայտնաբերվել են ուլտրաձայնային հետազոտության արդյունքում: