13 սեպտեմբերի 2012 - 20:30 AMT
Եգիպտոսում խորտակվել է զբոսանավ, որի վրա եղել են տարբեր երկրների սուզորդներ

Զբոսանավը, որի վրա եղել են տարբեր երկրների սուզորդներ, այդ թվում` 35 ռուսներ, սեպտեմբերի 13-ին խորտակվել է Եգիպտոսի Հուրգադա քաղաքի մոտ, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է զբոսաշրջային շրջանակների աղբյուրը:

Ըստ աղբյուրի, զբոսանավը խորտակվել է կորալային խութին ուժեղ հարվածելուց, բոլոր զբոսաշրջիկները ողջ են: