Իտալիայում «Կոստա Կոնկորդիա» նավի աղետալի կործանման հանգամանքների մասին պաշտոնական զեկույցում տեղի ունեցածի հիմնական մեղքը բարդվում է կապիտան Ֆրանչեսկո Սկետտինոյի վրա:
Կապիտանը մեղադրվում է նրանում, որ նավը ափին շատ մոտ տարածությունում չափազանց մեծ արագությամբ է վարել:
Զեկույցում ասվում է նաև, որ նավի ղեկավարությունը չի գիտակցել տեղի ունեցածը, իսկ նավի անձնակազմը վատ է պատրաստված եղել և չի հասկացել իտալերենով տրվող հրահանգները:
Նախորդ տարվա հունվարին «Կոստա Կոնկորդիա» նավը բախվել է քարերին և խորտակվել: Այդ ընթացում զոհվել է ավելի քան 30 մրադ: