Իսրայելի ԱԳՆ –ն հայտարարել է, որ Իսրայելը որևէ առնչություն չունի Մուհամմեդ մարգարեի մասին «Իսլամի անմեղությունը» ֆիլմի հետ, որը բողոքի ալիք է բարձրացրել արաբական աշխարհում:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգալ Պալմորը ընդգծել է, որ ԱՄՆ-ում բնակվող ֆիլմի ռեժիսոր Սէմ Բէսիլը, ով իրեն «իսրայելցի հրեա» է կոչում, կարող է իրականում Իսրայելի քաղաքացի չհանդիսանալ:
«Այդ մարդու մասին բացարձակապես ոչինչ հայտնի չէ: Ներկայումս ոչ ոք չի կարող հաստատել, որ նա Իսրայելի քաղաքացիություն ունի»,-Պալմորի խոսքը փոխանցում է Ռոսբալթը: