4 մարտի 2005 - 17:00 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱԿԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմակերի զեկույցը կքննարկվի ԵԱՀԿ ԽՎ գարնանային նստաշրջանում: Սակայն մինչ այդ ակնկալվում է այդ փաստաթղթի քննարկումը` այդ կազմակերպությունում Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Պատվիրակությունների հանդիպումը կարող է տեղի ունենալ այս ամսվա ընթացքում: Երկիրը, որտեղ հանդիպումը կընթանա, դեռեւս հայտնի չէ: