4 մարտի 2005 - 17:23 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
ԱՊՀ Գործադիր կոմիտեի ղեկավար, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն նախօրեին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Վլադիմիր Ռուշայլոն ծաղկեպսակ է դրել եւ ջրել է ավելի վաղ տնկված ծառը: «Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր սրբությունները: Այս հուշահամալիրը հայ ժողովրդի սրբությունն է եւ ես իմ պարտքն են համարում լինելով Երեւանում այցելել այն»,-նշել է Վլադիմիր Ռուշայլոն: Նշենք, որ ԱՊՀ գործկոմի ղեկավարը այցելում է Հայոց ցեղասպանության հուշահամալիր արդեն հինգերորդ անգամ: