4 մարտի 2005 - 18:28 AMT
ՄԱՐՏԻ 9-10 ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ
Ջոն Սմիթի հուշահիմնադրամի եւ Բրիտանական Խորհրդի համագործակցությամբ կազմակերպված միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա մարտի 9-10 Նիժնի Նովգորոդում: Խորհրդաժողովին կքննարկվի, թե ինչն է նպաստում սոցիալական արդարության, տնտեսական բարգավաճման զարգացմանը եւ տարբեր մշակույթների գոյակցությանը, ինչպես նաեւ «զարգացած ժողովրդավարության հաստատման ճանապարհին փոփոխությունների գործոնը»: Խորհրդաժողովին կմասնակցեն Ջոն Սմիթի հիմնադրամի ծրագրի շրջանավարտները Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից եւ Ղրղզստանից: