4 մարտի 2005 - 20:01 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈ. ԱՊՀ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ՕԳՈՍՏՈՍԻՆ` ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ
Ներկայումս ԱՊՀ օրենսդրական դաշտի ինվենտարիզացիա է անցկացվում, փորձագիտական մակարդակի վրա քննարկվում են լրացուցիչ մշակման կարիք ունեցող կետերը: Այս մասին իր եռօրյա աշխատանքային այցի ավարտին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Համագործակցության գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: «Մենք ուսումնասիրում ենք եվրոպական եւ այլ միջազգային կազմակերպությունների փորձը, սակայն որեւէ սխեմաների մեխանիկական տեղափոխումը ճիշտ չի լինի եւ մեզ, հավանաբար, անհրաժեշտ է փոխառել ուրիշ կազմակերպություններից որոշ սեգմենտներ»,- նշել է Վ.Ռուշայլոն` ավելացնելով, որ ԱՊՀ բարեփոխման ուղիների հարցում վերջնական որոշումը կընդունվի օգոստոսին` Կազանում կայանալիք Համագործակցության պետությունների ղեկավարների վեհաժողովում: