Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը մեկնաբանել է Կարսում հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժումը: Այն ոչնչացվել էր այն բանից հետո, ինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այն «այլանդակ» էր կոչել:
Գյունայն ասել է, որ իշխող կուսակցությունն իրեն աջակցել է բոլոր նախաձեռնություններում, սակայն եղել են նաև սխալմունքներ, և դրանցից ամենամեծը «Մարդկայնության հուշարձանի» ոչնչացումն էր:
« Քաղաքականությունն ու արվեստը չպետք է հակադրվեն միմյանց այդ կերպ: Չէի ցանկանա, որ արվեստի գործերը այլանդակ կոչվեին»,- հայտարարել է Էրնախարարը, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Կարսի հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները սկսվել են Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին և ավարտվել 2011թ հունիսի 14-ին: