Թերթը գրում է. «Չորեքշաբթի կառավարության հարցուպատասխանի ժամանակ, Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարին ամբիոնի մոտ հրավիրելիս էլի արտասանեց իր «կարոննի» ֆրազը. «Մայի ֆինանսի պայուտ ռամանսի»: Ասաց ու թերևս փոշմանեց: Բանն այն է, որ երբ նա այդ տողերն արտասանում է, մի քանի ամիս հետո հրաժարական է տալիս:
Խորհրդարանում պնդում կա, որ վերջին շրջանում նա բավականին անկումային տրամադրության մեջ է, չունի նախկին էնտուզիազմը: Դրանով է բացատրվում ընդդիմությանն անվերջ նկատողություն անելու հանգամանքը: Ըստ լավատեղյակների, Արգամիչին չի հաջողվում համոզել Գագիկ Ծառուկյանին' Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին հայտարարություն անել, ինչը միակ պայմանն էր նրա' կրկին Աժ նախագահ դառնալու:
Աժ նախագահ դառնալուց առաջ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ծերակույտի առաջ հայտարարել էր, որ Գագոն 99 տոկոսով պաշտպանելու է Սերժ Ազատիչի թեկնածությունը»: