15 սեպտեմբերի 2012 - 12:49 AMT
Կահիրեում ցուցարար է մահացել

Բողոքի ակցիայի մասնակից է զոհվել Կահիրեում, որտեղ չեն դադարում բախումները, որոնք բռնկվեցին հակաիսլամական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով:

Իրավիճակը վերահսկողության տակ առնելու երկրի կառավարության փորձերն առայժմ անհաջող են: Ոստիկանությունը ետ է մղել ցուցարարներին ԱՄՆ դեսպանատնից և բետոնե պատ է կառուցել: Արդյունքում բախումները շարունակվել են հարևան փողոցում:

Բախումներ են տեղի ունեցել նաև Ալեքսանդրիայում ԱՄՆ հյուպատոսության մոտ: Սինայում ցուցարարները ներխուժել են միջազգային խաղաղապահների ռազմակայանը:

Ֆիլմի դեմ ցույցեր են տեղի ունեցել Լիբիայում, Եմենում, Իրաքում, Թունիսում և այլ երկրներում, հայտնում է ВВС-ին: