15 սեպտեմբերի 2012 - 14:43 AMT
Էրիկ Քլեփթոնը վաճառքի է հանել գերմանացի ամենաթանկ գնահատվող նկարչի կտավը

Ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնը վաճառքի է հանել ամենաթանկ գերմանացի նկարիչ համարվող Գերհարդ Ռիխտերի կտավը: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, «Աբստրակտ գեղանկարչությունը» կվաճառվի աճուրդում հոկտեմբերի 12-ին Լոնդոնում:

«Աբստրակտ գեղանկարչությունը» ստեղծվել է 1994 թվականին: Ենթարդվում է, որ Քլեփթոնը կարող է 14-18 մլն դոլար ստանալ այդ կտավի համար:

Գերհարդ Ռիխտերի նկարը կդառնա Sotheby's աճուրդի թոփ-լոտերից մեկը: Երաժիշտը նկարը ձեռք է բերել 2001 թվականին 3,4 մլն դոլարով, հայտնում է Լենտա.ռու-ն: