15 սեպտեմբերի 2012 - 13:37 AMT
Հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից կիրառված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չի ունեցել: