6 մարտի 2003 - 20:33 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇԱԿԻ ԼԻՄԻՏ
Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ է վարում Հայաստանի հետ` պահպանելով զիջումների որոշակի լիմիտ: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը` մեկնաբանելով ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով զեկուցող Թերի Դեւիսի առաջիկա զեկույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման վերաբերյալ: Ի.Ալիեւի խոսքերով, «այդ լիմիտի գերազանցման դեպքում ադրբեջանական կողմը կարող է ձեռնարկել տվյալ խնդրի լուծման այլ միջոցներ»: