Apple iPhone 5 նոր սմարթֆոնի 16ԳԲ հիշողությամբ մոդելի մոտավոր արժեքը 167,5 դոլար է, վկայում է UBM TechInsights ընկերության հետազոտությունը:
Հեռախոսը`օպերատորական երկամյա պայմանագիր կնքելով գնելու դեպքում, կարժենա 199 դոլար:
Apple-ի արտադրանքն ունի ավանդաբար բարձր գին, ինչն ընկերությանը թույլ է տալիս ստանալ եկամուտի մեծ մասը, որը ստացվում է բջջային հեռախոսների արտադրությունից:
UBM TechInsights հետազոտության համաձայն, iPhone 5-ի ամենաթանկարժեք մասը նոր Apple A6 պրոցեսորն է, որն արժի մոտ 28 դոլար:
UBM TechInsights-ի հետազոտությունները նախնական են, ավելի հստակ տվյալներ կստացվեն, երբ iPhone 5-ը վաճառքի դուրս գա: