7 մարտի 2005 - 09:18 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԱՏՎԻԱՅԻ ՍԵՅՄԻ ԽՈՍՆԱԿԻ ՀԵՏ
Այսօր Լատվիայի Սեյմի խոսնակ Ինգրիդա Ուդրեն հանդիպել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ փորձի փոխանակման հնարավորությունները եվրաինտեգրման հարցում: Տվյալ համատեքստում կողմերը ընդգծել են ամուր իրավապայմանագրային բազայի ստեղծման անհրաժեշտությունը: