15 սեպտեմբերի 2012 - 18:29 AMT
Մարկ Ցուկերբերգն աշխատում է սեփական որոնողական համակարգի ստեղծման շուրջ

Facebook խոշորագույն սոցկայքի միմնադիր Մարկ Ցուկերբերգը հաստատել է, որ իր ընկերությունում աշխատում են սեփական «սոցիալական» որոնողական համակարգի շուրջ:

Նա նաև հայտարարել է, որ սոցցանցը «որոշակիորեն» մտադիր է մտնել ինտերնետ-որոնման բիզնեսի մեջ:

Տվյալ պահին Facebook-ի որոնումը հիմնված է Bing от Microsoft տեխնոլոգիայի վրա, որի միջոցով որոնումը թույլ է տալիս գտնել միայն ընկերների և բրենդերի էջեր, սակայն չի կարող իրականացնել բարդ հարցումների վերամշակում: