Սեպտեմբերի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվել է «ՏԷՖԻ-ԱՊՀ» երկրորդ միջազգային հեռուստափառատոնը: Ինչպես հաղորդում է mediaguide.ru-ն, փառատոնի հանդիսավոր փակման արարողությանը հատուկ մրցանակի է արժանացել Հարություն Տոլանյանի «Էդուարդ Ղազարյան. հրաշագործ» ֆիլմը, որը պատմում է հայ տաղանդավոր միկրոքանդակագործի, երաժշտի և գյուտարարի մասին:
20 ներկայացված ֆիլմերից հատուկ մրցանակների են արժանացել ևս 9-ը:
Փառատոնը անցկացվում է սեպտեմբերի 14-16-ը: Փառատոնի հոյուրերի և մասնակիցների համար հագեցած ծրագիր է կազմվել: